Տիեզերքի մասին երազող տիեզերական բիթեր ստեղծողը. Դեւիդ Գետան նշում է 51-ամյակը

18:04   7 նոյեմբերի, 2018

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ծննդյան 51-ամյակն է նշում ֆրանսիացի հայտնի դիջեյ եւ պրոդյուսեր Դեւիդ Գետան: Նրա երաժշտությունը համարվում է տիեզերական, իսկ նրա երազանքներից մեկը, ինչպես ինքն է խոստովանել՝ տիեզերքում երեկույթ կազմակերպելն է: Չգիտենք՝ որքանով է հավանական իրականացնել նրա այս ցանկությունը, բայց այն, որ Գետան համագործակցել է տիեզերական հայտնիություն ունեցող աստղերի հետ, արդեն իսկ փաստ է: Նա համատեղ ստեղծագործություններով ներկայացել է Ջեսի Ջեյի, The Black Eyed  Peas խմբի, Ռիհաննայի, Էյքոնի, Քելլի Ռոուլանդի, Լիլ Ուեյնի, Մադոննայի, Փիթբուլի, Սիայի, Սնուփ Դոգի եւ այլ կատարողների հետ:

2011 թ-ին Դեւիդ Գետան Dj Magazine-ի վարկանիշով ճանաչվել է աշխարհում համար առաջին դիջեյը, իսկ անցած տարի՝ նույն ամսագրում Գետան լավագույն դիջեյների 7-րդ հորիզոնականում է եղել:

Այսօր Դեւիդ Գետան շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի ու պահանջված դիջեյների շարքում, սակայն մի առիթով հանրահայտ երաժիշտը խստովանել է. «Ես սա չեմ անում փողի կամ լավ վաճառքի համար, ես պարզապես ցանկանում եմ ստեղծել բիթեր»:

Դե, որ այդպես է՝ NEWS.am STYLE-ն առաջարկում է օրվա ռիթմեը վայելել Դեւիդ Գետայի տիեզերական բիթերի ներքո: Ներկայացնում ենք նրա լավագույն բիթերից 5-ը:

Լուսանկարները՝ Դեւիդ Գետայի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE