Քիմ Քարդաշյանին «նկատել են» քվեարկությունից հետո

18:28   7 նոյեմբերի, 2018

Եվ այսպես, ԱՄՆ-ում ավարտվեցին միջանկյալ ընտրությունները, որոնց արդյունքում ամերիկացիներըն ընտրել են 100 սենատորներից 35-ին, 36 մարզպետ եւ Ներկայացուցիչների պալատի 435 անդամ։

Ինչպես եւ սպասվում էր, 2010թ․-ից դեմոկրատները «վերցրել էին» Ներկայացուցիչների պալատը, իսկ հանրապետականները մեծամասնություն են կազմում Սենատում։

Քիմ Քարդաշյանը նույնպես գնացել է ընտրության, ինչի մասին քիչ ուշ տեղեկացրել է միկրոբլոգի իր հետեւորդներին։

38-ամյա հայուհին իր Instagram-ում հրապարակել է որդու լուսանակարը եւ այն մեկնաբանել հետեւյալ կերպ․

«Ես այսօր քվեարկել եմ իմ երեխայի եւ նրա ապագայի համար»։

Ավելի ուշ 38-ամյա հայուհուն նկատել են Հոլիվուդում։ The Keeping Up With The Kardashians  ռեալիթի-շոուի աստղն ուղեւերվել էր ընթրիքի քաղաքի լյուքս ռեստորաններից մեկում։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid

 



© NEWS.am STYLE