Սիրեկանի գուլպաներ եւ նարգիլե․ Անաստասիա Վոլոչկովան կրկին հայտնվել է անհարմար իրավիճակում

20:15   7 նոյեմբերի, 2018

Անաստասիա Վոլոչկովան կրկին հայտնվել է անհարմար իրավիճակում։ Վոլոչկովան իր Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել կրակի մոտից։

«Ռոմանտիկ տնային երեկո խարույկի մոտ», - մակագրել է բալետի պարուհին հերթական լուսանկարը, որը նրա հետեւորդների շրջանում քննարկումների առիթ է դարձել։

Լուսանկարում Նաստյան նարգիլե է ծխում եւ հոտոտում է տղամարդու գուլպաներ։ Սիրեկանը, ու դեմքը չի երեւում, ոտքով դիպչում է մեկ Վոլոչկովայի կրծքերին, մեկ դեմքին։

Մարդիկ ուշադրություն են դարձրել, որ տղամարդու հագի եւ՛ ջինսը, եւ՛ գուլպաները մաքուր չեն։

«Ցավալի է, որ դուստրն այս ամենը տեսնում է։ Չի հասցնում սովորել մեկին, մայրն արդեն մեկ այլ տղամարդու հետ է նարգիլե ծխում։ Ինչու է նա բոլորին տուն տանում», «Նաստյա, ձեզ դու՞ր է գալիս հոտոտել բուրումնավետ գուլպաներ», - գրում են օգտատերերը։

«Բուրում է այնպես, ինչպես ձեր մոտ չի բուրում։ Սիրով։ Իսկ ձեր մոտ բուրում է ձեր լեզուն։ Ուրիշի ոտքերը ձերն են, սրանք իմ սիրելի ոտքերն են։ Իսկ կեղտոտն այն ոտքերն են, որոնք հոտոտում եք դուք», -Նաստյան պատասխանել է մեկնաբանություն թողնողներին։ Շատերը կարծել են, որ Վոլոչկովան արբած է։



© NEWS.am STYLE