Բուզովան գողացել է իր ստվարաթղթե երկվորյակին եւ ուղեւորվել մոսկովյան մետրո

19:14   7 նոյեմբերի, 2018

Ռուսական բլոգոսփերայում տարածում է գտել նոր ֆլեշմոբ «Գողացիր Բուզովային»։ Երիտասարդները գողանում են Օլգա Բուզովայի պատկերով ստվարաթղթե գովազդային պաստառները։

Օլգա Բուզովան իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում հենց նա է գողանում իր ստվարաթղե երկվորյակին եւ վազում է դեպի մետրո։

«Մինչ «գողացիրԲուզավային» ակցիան պայթեցնում է սոցցանցերը եւ լայն տարածում եւ հայտնիություն է ստանում, ես որոշեցի ինքս ինձ գողանալ։

View this post on Instagram

A post shared by Ольга Бузова (@buzova86) on

Իսկ ով դա կանի ինձնից լավ։ Ինչ ասես, որ չի արել իմ ստվարաթղթե Ես-ը․ պահել է ձեր սրբիչները, օգնել է պատրաստել, երեխաներին խնամել եւ նույնիսկ ինչպես «Միայնակ տանը» ֆիլմում վախեցրել է կողոպտիչներին։

Իմ ստվարաթղթե երկվորյակին գտնելը հեշտ բան չէր, սակայն մենք կատարեցինք այդ հանձրարությունը։ Արդյունքում ես ոչ միայն ինձ հետ վերցրի ինձ, այլ նույնիսկ նրա հետ մետրո նստեցի։ Դիտեք, թե ինչպես է դա ստացվել», - մեկնաբանել է Օլգան տեսանյութը։

 



© NEWS.am STYLE