Անատի Սաքանյանը ներկայացել է դասական, հրապուրիչ տեսքով

17:14   7 նոյեմբերի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Անատի Սաքանյանը, ով վերջին շրջանում բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում նոր ու հմայիչ լուսանկար է հրապարակել։ Դերասանուհու միկրոբլոգի հրապարակումները միշտ սպասված են իր էջի հետեւորդների ու երկրպագուների կողմից: Իր Instagram-ի էջի հետեւորդներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով:

Երիտասարդ սերիալային դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Իր ըեղադրած նոր լուսանկարում նա կրում է ուսերը բաց, սպիտակ, երկար վերնազգեստ, սեւ, տաբատ եւ ունի վառ դիմահարդարում։ Իսկ հմայիչ հայուհու կերպարն ամբողջացնում են սեւ, երկար ականջօղերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհի Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր սեքսուալ կերպարում: Գայթակղիչ լուսանկարներում Անատին կրում էր սեւ, կաշվե, մարմինն ընգրկող տաբատ, ներքնազգեստ հիշեցնող տոպ, իսկ նրա կերպարը լրացրել էին բարձրակրունկները: Լուսանկարներն արված էին փողոցում, որոնց կից դերասանուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE