«Իմ խենթ, տաք ու գունեղ...»․ Հասմիկ Խոջյանը ներկայացել է կարճ կիսաշրջազգեստով

19:37   7 նոյեմբերի, 2018

«Էլենի օրագիրը» հեռուստասերիաում Մարիամիկը հեռուստադիտողների կողմից սիրված է իր համեստ դպրոցականի կերպարով: Նրան մարմնավորող դերասանուհի Հասմիկ Խոջյանը իրական կյանքում եւս աչքի է ընկնում իր համեստ եւ զուսպ կերպարով, բայց ի տարբերություն Մարիամիկի՝ Հասմիկն ավելի նրբագեղ ու էլեգանտ կերպարներ է նախընտրում:)

Հասմիկ Խոջյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է աշնանային լուսանկարներ։ Իր տեղադրած լուսանկարներում դերասանուհին կրում է դեղին, աշնանային վերնազգեստ, կարճ, գունավոր կիսաշրջազգեստ։ Լուսանկարներին կից երիտասարդ դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Իմ խենթ, տաք ու գունեղ...»։

Նշենք, որ ավելի վաղ Հասմիկն իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել՝ իր հետեւորդներին շատ դրական կոչ անելով. «Ժպտացե՜ք:) Ժպտացի՞ք»,-գրել է դերասանուհին՝ հեշթեգում նաեւ անգլերենով ավելացնելով. «Վայելեք կյանքը»:

 



© NEWS.am STYLE