«Ծանրխաշային»․ Մկոյի հումորային լուսանկարը

20:40   7 նոյեմբերի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը:

Այսօր Մկոն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որը սեւ-սպիտակ է։ Լուսանկարում դերասանը դեմքի բազմանշանակ արտահայտությամբ նստած է։ Լուսանկարին կից Մկոն այս եղանակին համապատասխան գրառում է կատարել։ Նա գրել է․« Ծանրխաշային…»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հումորիստը մի լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր «Կարգին հաղորդման» ամենահայտնի կերպարներից մեկով:

Լուսանկարին կից ինչպես միշտ հանդիպում էինք դերասան-հումորիստի զվարճալի ու տեղին մեկնաբանությանը. «Ապե ջան, բոլորին բռնում, բաց եք թողնում, բայց ինձի տենց էլ բաց չթողեցիք»:

 



© NEWS.am STYLE