Վիկտորիա Բոնյան ներողություն է խնդրել տան աշխատողից, որին մեղադրել է 50 000 եվրո գողանալու մեջ

17:12   8 նոյեմբերի, 2018

Վիկտորիա Բոնյան ներողություն է խնդրել տան աշխատողից, որին մեղադրել է 50 000 եվրո գողանալու մեջ, գրում է «ԿՊ»–ն։ Օրերս պարզվել է, որ 38-ամյա մոդելի տնից 50 հազար եվրո է կորել։ Վիկտորիան ժամանակին դիմել է իրավապահ մարմիններին եւ հույս է հայտնել, որ նրանք կգտնեն գողին։ Գեղեցկուհին էլ ենթադրել է, որ փողերը կարող էր գողանալ տան աշխատողը։

 «Ես վստահում էի տան աշխատողին եւ չէի մտածում, որ նա ունակ է նման քայլի։ Լուրեր կային, որ այդ կինը մեծ գումարներ է ծախսել։ Այս առնչությամբ նա ինձ ասել է, որ մի քանի տեղ է աշխատում, այդ իսկ պատճառով իրեն խոշոր գնումներ կարող է թույլ տալ։

«Ինձ համար այս պատմությունը տհաճ է, ես ցնցված եմ», – պատմել է Վիկտորիան ուղիղ եթերներից մեկի ժամանակ։

Բոնյան նույնիսկ իր հետ ստի դետեկտոր է բերել, որով ստուգել է տնային տնտեսությունում իր օգնականին։ Պոլիգրաֆը ցույց է տվել, որ հավաքարարը մեղավոր չէ։ Վիկտորիան շտապել է հրապարակայնորեն ներողություն խնդրել։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել նրանից իմ բառերի համար։ Խնդիրն այն է, որ իմ տուն քիչ մարդիկ են մտնում, նրանց թվում՝ տան աշխատողը, հենց այդ պատճառով ես հենց նրան կասկածեցի։ Այն բանից հետո, երբ իմացա, որ նրա մեղքը չկա, ինձ համար ավելի հեշտ դարձավ։ Քարն ընկավ սրտիցս։ Ստի դետեկտոր է անցել նաեւ իմ աղջկա դայակը, նա նույնպես կապ չունի», – հայտարարել է նա իր  Instagram–ում։

Սակայն, հարցը, թե ուր է կորել այդ մեծ գումարները, բաց է մնում։ Ընդ որում, Վիկտորիան անկեղծորեն հայտարարել է, որ գլխավորը փողերը չեն, այլ այն փաստի գիտակցումը, որ կողքիդ գտնվող մարդիկ մեղավոր չեն։



© NEWS.am STYLE