Արմեն Ջիգարխանյանին հնարավոր է հանգստայան օրերին դուրս գրեն հիվանդանոցից

11:03   8 նոյեմբերի, 2018

Արմեն Ջիգարխանյանին հնարավոր է հանգստայան օրերին դուրս գրեն հիվանդանոցից, այս մասին հայտնել է դերասանի ընկեր՝ Արթուր Սողոմոնյանը։

Ինչպես տեղեկացնում է «Москва» լրատվականը, տղամարդը պատմել է, որ 83-ամյա դերասանին հնարավոր է շուտով հիվանդանոցից եւ նրա վիճակն արդեն տագնապ չի առաջացնում։

Արմեն Ջիգարխանյանը հայնտվել է հիվանդանոցում երկու շաբաթ առաջ։ Նշենք, որ սա միայն 2018թ․-ին հինգերորդ անգամն է, որ նրան հոսպիտալացնում են։

«Նա դեռ պետք է փոքր-ինչ կաղդուրվի։ Ամենայն հավանականությամբ նրան դուրս կգրեն նոյեմբերի 10-ին կամ 11-ին։ Ջիգարխանյանը կվերադառնա թատրոն եւ կշարունակի աշխատել, երբ վերջնականապես կազդուրվի», - ասել է Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ Անդրեյ Մակախովը Россия-1 հեռուստաալիքով հեռարձակվող իր հաղորդման ընթացքում ցուցադրել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ինտիմ լուսանկարները։

Կադրերն արվել են 20 տարի առաջ։ 19 տարեկան հասակում Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը մասնակցել է համարձակ ֆոտոշարքի։



© NEWS.am STYLE