Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը՝ Բալթիկ ծովի ափից

10:53   8 նոյեմբերի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի 80.3 հազար հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Սեւահեր հայուհին շրջագայում է Եվրոպայով, ինչի մասին վկայում է նրա լուսանկարն ու վերջին օրերի հրապարակումները։

Երիտասարդ դերասանուհին  միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին ու կրկին ներկայացել է հմայիչ կերպարում։ Էլենը Բալթիկ ծովի ափին է, կրում է բաց երկնագույն զգեստ։

Լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Արդարացնում եմ

Այս երկինք կոչված հրա՛շք սիրունի, Հրա՜շք սիրունի

Հիմար թվացող անտերությունը

Եվ ա՛յն, Որ աստղե իր խալերի հետ Նա դեմքը ծածկող սև ամպեր ունի: Արդարացնում եմ

Եվ անծիր ծովի ա՛յն թերությունը, Որ... ափեր ունի»:



© NEWS.am STYLE