Ալեքսիս Օհանյանը՝ Լիսաբանում

19:14   8 նոյեմբերի, 2018

Ալեքսիս Օհանյանը երեկ Լիսաբոնում ելույթ է ունեցել վեբ-համաժողովին ժամանակ։ Համաժողովը համախմբում է ծրագրավորողներին, լրագրողներին, գործարարներին, ներդրողներին, ստարտ ափեր նախաձեռնողներին։ Վեբ-գիտաժողովի մեծ մասը նվիրված է մշակութային ինտելեկտի զարգացումներին։

Այսօր Reddit եւ Initialized Capital ընկերության հիմնադիրը լքում է համաժողովը։ Ալեքսիսն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանել է հետեւյալ կերպ․

«Շնորհակալություն Լիսաբոն այս լարված եւ օգտակար 24 ժամերի համար։ Հերթական վեբ համաժողովը գրանցվեց պատմության մեջ։ Հանդիպեցի ծանոթների նաեւ նոր մարդկանց հետ, որոնց նույն բնագավառից են եւ ներկայացնում էին ամբողջ Եվրոպան»։

Թեմայի մեջ մնացեք։ Ինձ դուրէ գալիս էնտուզիազմը, որը ես տեսա եւ լսեցի մարդկանցից, որոնք աշխատում են նոր տեխնոլոգիաների ոլորտում», - նշել է Ալեքսիսը։



© NEWS.am STYLE