«Եթե կարողանայի այնպես անել, որ բոլորդ սիրված լինեիք»․Սիրուշոյի քնքուշ լուսանկարը

11:33   8 նոյեմբերի, 2018

Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր միկրոբլոգերում բավականին ակտիվ է։ Միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին հայտնի երգչուհին ներկայացնում է իր ոճային, շքեղ լուքերը, հանգիստը, ժամանցը, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումներն ու աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող համերգները։

Սիրուշոն իր Instagram-ում այսօր նույնպես նոր լուսանկար է հրապարակել, որում սիրված երգչուհին ներկայացրել է քնքուշ տեսքով։ Հմայիչ Սիրուշոն ներկայացել է առանց դիմահարդարման եւ սպորտային վերնազգեստով, սակայն մեր ուշադրությունը գրավեց նրա կատարած մեկնաբանությունը։ Սիրված երգչուհին անգլերեն լեզվով գրել է․ «Եթե կարողանայի այնպես անել, որ բոլորդ սիրված լինեիք», ապա հեշթեգերում նշել է #սեր տարածենք արտահայտությունը։

Նշենք, որ ավելի վաղ րգչուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում սիրված երգչուհին ներկայացրել էր իր հմայիչ լուքը։ Իր տեղադրած լուսանկարում Սիրուշոն կրում էր ջինսե տաբատ եւ վերնաշապիկ, կանաչ վերնազգեստ եւ կանաճ աշնանային, ոճային կոշիկներ։

 

 



© NEWS.am STYLE