Ինչ է պատահել Գարիկ Մարտիրոսյանի կնոջ հետ, երբ նա փորձել է աբսենտ

20:13   8 նոյեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան շարունակում է իր Instagram-ում պատմել այն ամենի մաիսն, ինչ կատարվում է նրա հետ, այդուհանդերձ միշտ օգտագործում է իր հումորը, որը երբեմն ավելի լավն է, քան Գարիկինը։

Ժաննան այս պահին գտնվում է Աբու Դաբիում։ Եվ ահա միկրոբլոգի իր էջում թարմ լուսանկար է տեղադրել։ Փորձենք օգնել Ժաննային, ով հայտնվել է այս իրավիճակում))))

«Երեկ նշում էինք ընկերուհուս ծննդյան օրը։ Փորձեցինք աբսենտ (աբսենտը 40 աստճանի, կանաչ գույնի հիմարություն է, որը վաճառվում է երեւանյան սուպերմարկետներում, որպես աբսենտ։ Իսկական 80 աստիճանանոց աբսենտ վաճառում են միայն Անդորրայում)։ Հանգստացրեք ինձ, դուք նույնպես տեսնու՞մ եք կապույտ ձիեր», - մեկնաբանել է լուսանկարը Ժաննան։

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան շարունակում է իր Instagram-ում պատմել Աբու Դաբիի արկածների մասին։ Ավելի վաղ շոումենի կինն այցելել էր մզկիթ, ինչպես նաեւ ցույց էր տվել «Վիա Գրա» խմբի նոր կազմը։

«Շատ մարդիկ կան մեր էստրադայում, որոնք երազում են աստղ դառնալու մասին, սակայն չունեն ոչ ձայն, ոչ լսողություն։ Ես նրանց համար թունելի վերջում լույսը կդառնամ, օրինակը, թե ինչպես են երազանքներն իրականանում։ Այո, տաղանդավոր մարդկանց շրջանում ես շատ նախանձողներ կունենամ եւ դա նորմալ է, քանի որ ես ավելի լավն ու ավելի հայտնի կլինեմ ավելի հաջողակ եւ հարուստ։ Գնամ ու այսօր նոր ալբոմ ձայնագրեմ։ Այնպես, որ վաղվանից այթյուններից ներբեռնեք 50-ականների սուպերհիթերի իմ ալբոմը»։



© NEWS.am STYLE