Jimmy Choo-ի 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդապատ կոշիկները ներկայացվել են Չինաստանում

14:14   8 նոյեմբերի, 2018

Jimmy Choo-ի 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդապատ կոշիկները ներկայացրել են Չինաստանում, գրում է Bloomberg-ը։

Շանհայում ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են կոշիկներ, որոնց վրա մոտավորապես 10 հազար վարդագույն ադամանդներ կան, բոլորն էլ տարբեր չափսերի՝ Ջիմի Չուի եւ Ռեջի Հանգայի մտահղացմամբ։

Դիզայնի վրա տարվող աշխատանքները տեւել են մեկ տարի, իսկ կաշիկների վրա ադամանդներ ամրացնելը տեւել է 360 ժամ։

Սա աշխարհում միակ զույգն է, յուրաքանչյուր զույգ միակ օրինակով է ստեղծվում։

Տարբեր կոշիկների ստեղծման համար օգտագործվել են չինական պատմության մոտիվները։

 

 



© NEWS.am STYLE