Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոյի նոր կերպարը

12:50   8 նոյեմբերի, 2018

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Մոդել, դիզայներ Լիլի Մորտոն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է վառ դիմահարդարմամբ, հավաքած մազերով, վառ շուրթերով։ Լուսանկարին կից սկանդալային շիկահերը որեւէ մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ը Լիլիի հետ զրուցել էր նոր նախագծի կազմում ընդգրկվելու, իր մարմնավորած կերպարների եւ դերասանական փորձի մասին:

«Առաջարկը ստացել եմ «Վիտամին ակումբ»-ի Չարենցից՝ Կարեն Սահակյանից եւ նախագծի պրոդյուսերից: Դերերը մշտապես տարբեր են լինելու, բայց շատ դեպքերում կներկայացնեմ տիպիկ շիկահերի կերպար: Դերասանական փորձ ունեի, 6 ամիս սովորել եմ Կամերային թատրոնում եւ ատացել ատեստատ, հետո մոտ 2 տարի խաղացել եմ մի քանի ներկայացումների մեջ, բայց կարծում եմ՝ տվյալ դեպքում փորձն այդքան էլ կարեւոր չէ, որքան տաղանդը: Մյուս մասնակիցների համեմատ իմ փորձը շատ քիչ է դերասանական կարիերայում: Բոլորն էլ տաղանդավոր եւ փորձառու դերասանուհիներ են»:

 

 



© NEWS.am STYLE