Ռեփեր Offset-ը 100 հազար դոլարով ադամանդապատ շրջանակներով ակնոց եւ վզնոց է ձեռք բերել

22:09   8 նոյեմբերի, 2018

Հիշում եք հոկտեմբերի 11-ին Cardi B-ին դարձավ 26 տարեկան։ Երգչուհին ինչպես հարկն է մեծ շքեղությամբ է տոնել ծննդյան օրը ընկերների հետ, իսկ ահա նրա ամուսինը՝ դստեր՝ Kulture-ի հայր՝ ռեփեր Offset-ը երեք մասից բաղկացած զարդ էր նվիրել կնոջը՝ ապարանջան, ականջօղեր եւ թեւնոց դստեր անունով։

Զարդերը պատրաստված են 100 կարատանոց ադամանդներով։ Հայտնի է, որ Offset-ը կլորիկ գումար է վճարել, որն ունի վեց զրո։

Ինչպես գրում է TMZ-ը, ռեփերն այս անգամ ինքն իրեն է նվեր մատուցել։

Հերթական 100 000 դոլարը ռեփերը ծախսել է Cartier ապրանքանիշի ադամանդապատ շրջանակներով ակնոցի եւ ադամանդներով վզնոցի համար։ Յուրաքանչյուր վզնոցի համար նա վճարել է 40 հազար դոլար, իսկ ակնոցի համար՝ 20 000։ Վղնոցի վրա առկա են 80 կարատանոց ադամանդներ, իսկ ակնոցի՝ 10։



© NEWS.am STYLE