Երգչուհի Անժելա Բարխուդարյանը, որը տեւական դադարից հետո ամիսներ առաջ վերադարձել էր երաժշտության ասպարեզ Րաֆֆի Ալթունյանի հետ զուգերգով, շուտով կներկայանա նոր աշխատանքով։ Երգչուհին օրերս նկարահանել է նոր տեսահոլովակ՝ «Իմն ես» երգի հիման վրա։
Անժելայի խոքով՝ նոր երգով ներկայանալու միտքը ծնվել է Րաֆֆիի հետ զուգերգից հետո, որն արժանացել էր դրական մեկնաբանությունների.
«Նոր երգիս գործիքավորումը կատարել է Արման Սարգսյանը, կլարնետի հատվածը կատարում է Ռաֆայել Սահակյանը, ջութակ՝ Դավիթ Մաթեւոսյան, ակորդեոն՝ Արտակ Ադամյան, հարվածային գործիքներ՝ Տիգրան Սանոյան, բեք վոկալ՝ Արմեն Զոհրաբյան, կիթառ՝ Լեւոն Սիմոնյան։ Տեսահոլովակի ռեժիսորը Նարեկ Քթոյանն է, օպերատոր՝ Արտյոմ Աբովյան»։
Տեսահոլովակը նկարահանվել է Երեւանում՝ ընդամենը մեկ օրում։ Հատկանշական է այն փաստը, որ այնտեղ նկարահանվել են նաեւ Անժելայի դուստրերը, ինչը ռեժիսորի մտահաղացումն է եղել։
Անժելայի խոսքով՝ իր նոր աշխատանքի պրեմիերան կկայանա նոյեմբերի 12-ին։
Իսկ մինչ այդ առաջարկում ենք հետեւել բեքսթեյջ կադրերին, որոնք տրամադրել է երգչուհին։
Սյունե Առաքելյան