«Այս աշխարհում հաջողության հասնում է նա, ով փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները»․ Էդգար Իգիթյան

16:37   8 նոյեմբերի, 2018

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալից հայտնի դարձած երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանը միկրոբլոգի իր էջում ամեն օր իր հետեւորդ-երկրպագուների հետ կիսվում է նոր լուսանկարներով, հետաքրքիր մտքերով, այս կամ այն հարցի շուրջ իր տեսակետով։ Նա նաեւ սիրելի կնոջ հետ է լուսանկարենր տեղադրում, ինչին դրական արձագանքում են նրա երկրպագուները։

Էդգար Իգիթյանն իր Instagram-ում նոր լոսւանկար է հրապարակել, որում նա նստած է եւ մեղմ ժպտում է» Իսկ ահա լուսանկարին կից դերասանը խոսելով հաջողության հասնելու, կյանքի բերումով առկա հանգամանքների մասին գրել է. «Մարդիկ միշտ մեղքը բարդում են հանգամանքների վրա : Ես չեմ հավատում հանգամանքների ուժին: Այս աշխարհում հաջողության հասնում է նա, ով փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները, իսկ եթե չի գտնում, ինքն է ստեղծում դրանք»։

 



© NEWS.am STYLE