Հրապուրիչ Ժաննա Բուտուլյանի աշնանային street style-ը

17:32   8 նոյեմբերի, 2018

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով օրվա մեծ մասն անցկացնում է նկարահանման հրապարակում կամ էլ՝ երեկոներ վարելով: Այդ պատճառով էլ դերասանուհին հաճախ է ստիպված լինում ներկայանալ նոր կերպարներով եւ վառ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Այժմ սերիալում հանդես եկող դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որով միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է street style-ը։ Ժաննան իր հրապարակած լուսանկարում Ժաննան կանգնած է փողոցի մեջտեղում, կրում է աշնանային հանդերձանք՝ փատառոտված ջինսե տաբատ, տաք վերնազգեստ եւ աշնանային կոշիկներ։ Ժաննան հմայիչ լուսանկարին կից կատարել է անգլերեն լեզվով հետեւյալ մեկնաբանությունը․ «Եթե ցանկանում ես ապահով լինել, ապա քայլիր փողոցի մեջտեղով»։

Նշենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին իր  Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր տիկնիկի կերպարանքով։ Ժաննան իր հրապարակած լուսանկարում կրում էր քարերով փատված տոպ, փքված կիսաշրջազգեստ, նա նաեւ վառ դիմահարդարմամբ էր։



© NEWS.am STYLE