Լիլիթ Հովհաննիսյանի «քնքուշ կերպարը»

18:38   8 նոյեմբերի, 2018

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Instagram-յան իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները։

Այս անգամ գեղեցկուհի երգչուհին, ով նաեւ զբաղվում է իր բեմական հանդերձանքների ստեղծմամբ, միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է նուրբ տեսքով։ Լիլիթը մեղմ դիմահարդարմամբ է, քնքուշ ժպտում է։ Լուսանկարին կից մեկնաբանության չենք հանդիպում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր բավականին գունագեղ կերպարում, որը իր նոր տեսահոլովակի կերպարներից էր: Լիլիթը լուսանկարում բավականին գրավիչ տեսք ուներ. զգեստը շեշտել էր նրա անթերի կառուցվածքը:



© NEWS.am STYLE