Կաշվե տաբատ եւ տոպ․ Անահիտ Սիմոնյանի ոճային լուքը

19:55   8 նոյեմբերի, 2018

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Այսօր Անահիտն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում երգչուհի-դիզայները միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է ոճային կերպարում։ Անահիտը կրում է սեւ, կաշվե տաբատ եւ իր ապրանքանիշի վերնաշապիկ։ Անահիտի հմայիչ լուքը լրացնում է արեւային ակնոցը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, Անահիտ Սիմոնյանն ու «Միսիս աշխարհ 2014» տիտղոսակիր Յուլյա Ավագյանն իրենց ընդհանուր միջոցառման շուրջ էին համախմբել հայկական եւ ռուսական շոու-բիզնեսի մի շարք հայտնիների: Այդ օրը Անահիտն առաջին անգամ հանդես եկավ հավաքածուի ցուցադրությամբ, իսկ Յուլյան նշեց ծննդյան 33-ամյակը:

Երեւանում նման միջոցառում կազմակերպելը Յուլյայի միտքն է եղել: Նրա եւ Անահիտի մտերմությունը մոտ կես տարվա պատմություն ունի: Միջազգային մրցույթի տիտղոսակիրն ու հայ հայտնի դիզայները ծանոթացել են ամուսինների միջնորդությամբ, երկուսն էլ նշում են՝ առաջին իսկ վայրկյանից մտերմացել են: Յուլյան գնահատել է ոչ միայն Անահիտի մարդ տեսակն, այլեւ ճաշակը եւ որոշել իր ծննդյան խնջույքը համատեղել Անահիտի նորաձեւության ցուցադրության հետ:

 



© NEWS.am STYLE