«Յարխուշտայի զոհը»․ Մկոն նոր լուսանկար է հրապարակել

20:39   8 նոյեմբերի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը:

Մկոն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում նրա դեմքն արյունոտ է, հոնքերը խառն են, սիկ հագին կրում է տարազ։ Լուսանկարին կից Մկոն հետեւյալ գրառումն է կատարել։ Նա գրել է․«Յարխուշտայի զոհը……»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հումորիստը մի լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր «Կարգին հաղորդման» ամենահայտնի կերպարներից մեկով:

Լուսանկարին կից ինչպես միշտ հանդիպում էինք դերասան-հումորիստի զվարճալի ու տեղին մեկնաբանությանը. «Ապե ջան, բոլորին բռնում, բաց եք թողնում, բայց ինձի տենց էլ բաց չթողեցիք»:



© NEWS.am STYLE