Սիլվա Հակոբյանը «երեւանյան» լուսանկարը

22:35   8 նոյեմբերի, 2018

Երգչուհի Սիլվա Հակոբյանը բավականին ակտիվ է վարում Instagram-ի իր էջը: Նա հաճախ է երկրպագու-օգտատերերի հետ կիսվում գեղեցիկ լուսանկարներով, ստեղծագործական նորություններով ու պարզապես իր առօրյայով:



Այս անգամ Սիլվան միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ հայուհին իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է աշնանային լուքով։ Իր տեղադրած լուսանկարում Սիլվան կանգնած է երեւանյան արձաններից մեկի մոտ, իսկ այն մեկնաբանված է հետեւյալ կերպ․ «Վարպետների ուժը...»։

Ի դեպ, ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել խաղատնից՝ հրապարակմանը կից գրելով. «Չէ, սխալ չհասկանաք, ուղղակի որոշեցի գոնե մի անգամ բախտս փորձել»:



© NEWS.am STYLE