Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Հայաստանից երեխա կորդեգրեն

21:00   8 նոյեմբերի, 2018

38-ամյա հայուհի Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են երեխա որդեգրել Հայաստանից։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։

Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ զույգը կապվել է Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են մոտակա ժամանակներս այցելել Հայաստան։

Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը հայ է, այդուհանդերձ բնական է զույգի նման որոշումը։

«Քիմը շատ է սիրում հորը, ուստի կցանկանա ունենալ փոքր տղա, ով կհիշեցնի նրան հոր մասին»,- նշել է աղբյուրը:

Աղբյուրի համոզմամբ՝ զույգն արդեն որոշել է, թե ինչպես է անվանելու Հայաստանից որդեգրվող երեխային: «Նրանք արդեն որոշել են երեխային անվանել Սեմ՝ Քիմի ապուպապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, ով հետագայում՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո անունը փոխել էր՝ դարձնելով Սեմ Քարդաշյան:

Հիշեցնենք, որ աստղային զույգն արդեն երեք երեխա ունի․ դուստրը՝ Նորթը, որդին՝ Սեյնթը եւ փոխնակ մոր օգնությամբ լույս աշխարհ եկած Չիկագոն:



© NEWS.am STYLE