Արիանա Գրանդեն՝ «Տարվա կին» ըստ Billboard-ի

23:11   9 նոյեմբերի, 2018

Մրցանակը նա կստանա Billboard Women in Music-ի 13-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին՝ Նյու Յորքում։ 2017թ․-ին այս տիտղոսին արժանացել էր Սելենա Գոմեսը։

«Հասարակությունը միշտ չէ, որ բարեհաճ է նման ուժեզ կականց հանդեպ։ Նա ունի տղամարդկություն, լավ երաժշտություն, կարիերա է ստեղծում եւ արժանի է «Տարվա կին» տիտղոսին», - հայտարարել է Billboard-ի փոխնախագահ՝ Ռոսս Սկարանոն։

Որքան էլ հաճելի լինի մրցանակը, վերջին շրջանում այնքան էլ հաճելի իրադարձություններ տեղի չեն ունենում նրա կյանքում․ նրա նախկին բոյֆրենդը՝ հայտնի որպես ռեփեր Մաք Միլլեր, մահացած գտնվել է իր տանը, սիկ որոշ ժամանակ անց երգչուհին բաժանվել է իր փեսացուից՝ Փիթ Դեւիդսոնից։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ ru.hellomagazine.com

abcnews.go.com

 



© NEWS.am STYLE