Գարիկ Մարտիրոսյանը ցուցադրել է «Նոր հայերի» եւ Comedy club-ի ռեզիդենտների արխիվային լուսանկարները

11:16   9 նոյեմբերի, 2018

Երեկ ՈւՀԱ-ն նշում էր իր 57-րդ ծննդյան օրը։

ՈՒՀԱ-ի միջազգային օրը չի հանդիսանում պաշտոնական տոն։ Սակայն այն արդեն ավանդական է դարձել ակումբի բորոլ սիրահարների, ինչպես նաեւ ուրախների եւ  հնարամիտների մասնակիցների համար։Դրա երկրպագուները ոչ միայն Ռուսաստանում ու Սովետական Միության նախկին  պետություններում, այլեւ աշխարհի շատ այլ երկրներում։ Սկզբում այն պարզապես ուսանողական խաղ էր, որին մասնակցում էին մոսկովյան ԲՈՒՀ-երի ուսանողները։ Խաղն անց էր կացվում առանց որոշակի կանոնների։

Սակայն, զարգացման ընթացքում առաջ եկան նաեւ կանոններ, խաղի մասնակից-խմբերի թիվն աճեց, իսկ խաղը սկսեց հեռարձակվել հեռուստաեթերով՝ իր անփոխարինելի վարող՝ Ա․ Մասլյակովի հետ։ Հենց 1961թ․-ի նոյեմբերի 8-ին է առաջացել, որպեսզի այն լինի ՈՒՀԱ-ի Միջազգային օր, հենց այդ թվին է հեռուստատեսային առաջին տարբերակը հեռարձակվել։

Գարիկ Մարտիրոսյանը ցուցադրել է «Նոր հայեր» խմբի եւ Comedy club-ի ռեզիդենտների արխիվային լուսանկարներ։ Հայ հումորիստի Instagram-ը համալրվեց հուզիչ լուսանկարներով, որոնք միասին նայում եվ հիշում ենք)։

«Ծնունդդ շնորհավեր, ՈՒՀԱ», - մեկնաբանել է լուսանկարները Գարիկը։



© NEWS.am STYLE