Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր երեխաներին

13:10   9 նոյեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր երեխաներին։ 38-ամյա հայուհին իր Twitter-ում հրապարակել է Նորթի, Սեյնթի եւ Չիկագոյի լուսանկարը։

«Իմ երեխաները», - մակագրել է լուսանկարը Քիմը։

38-ամյա հայուհի Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են երեխա որդեգրել Հայաստանից։

Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ զույգը կապվել է Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են մոտակա ժամանակներս այցելել Հայաստան։

Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը հայ է, այդուհանդերձ բնական է զույգի նման որոշումը։

«Քիմը շատ է սիրում հորը, ուստի կցանկանա ունենալ փոքր տղա, ով կհիշեցնի նրան հոր մասին»,- նշել է աղբյուրը:



© NEWS.am STYLE