Քիմ Քարդաշյանն այցելել է վտանգավոր հանցագործների բանտ

14:10   9 նոյեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանն այցելել է Սեն-Քեւինի բանտ, հայտնում է TMZ-ը։

Սեն-Քեւինի բանտն ԱՄՆ-ի ամենահայտնի բանտերից է, քանի որ այնտեղ բանտարկված ենմոտավորապես 750 մարդ, որոնք դատապարտված են մահվան։  Նրանց ցանկում են սերիական մարդասպանները, կողոպտիչները։

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը 38-ամյա հայուհին հանդիպել է բանտի աշխատակազմի հետ եւ հարցրել է, թե ինչպես են աշխատում բանտարկյալների համար պետական ծրագրերը։

Ի դեպ, այդ բանտում է իր պատիժը կրում ոմն Քեւին Քուպեր, ում գործով հետաքրքրվել է Քիմը, սակայն դեռ ոչ մի ինֆորմացիա չկա արդյոք Քիմը հանդիպել է նրա հետ։ Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ այդ բանտի երկու բանտարկյալներ վերջ են տվել իրենց կյանքին ինքնասպանությամբ։  Հենց այդ պատճառով էլ Քիմը որոշել է այցելել ԱՄՆ-ի ամենահայտնի բանտը։



© NEWS.am STYLE