Կրքոտ Քենդալ Ջենները Chaos Sixty Nine-ի ֆոտոշարքում

22:14   9 նոյեմբերի, 2018

Դեռ չեն հանդարտվել խոսակցություններն այն մասին, թե ինչպես  է Քենդալ Ջենները փայլել Victoria's Secret-ի շոուի ժամանակ, իսկ մենք արդեն ձեզ ենք ներկայացնում ռեալիթի շոուի աստղի մասնակցությամբ նոր ֆոտոշարք, որն արվել է Chaos Sixty Nine-ի համար։

Սուպերմոդելը, ով երեկ իրենով զարդարել էր հայտնի ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրությունը Նյու Յորքի ամենահայտնի շոուի ժամանակ, այս անգամ ներկայացել է սեւ-սպիտակ Chanel ապրանքանիշի լողազգեստով։

23-ամյա Քենդալը ֆոտոշարքում որոշել է փրկիչ օղակով լողալ լողավազանում։

Քենդալին լուսանկարել է Դենիել Լեւիտը։

Ամսագրի համարը լույս կտեսնի նոյեմբերի 15-ին, որում կլինեն Քենդալի 12 լուսանկարներ, որոնցով էլ եկող տարվա օրացույց կկազմվի։

«Քենդալի հետ աշխատելն իմ երազանք է եղել։ Նա հիանալի է, սակայն նաեւ շատ զվարճալի», - նշել է Դանիելըմիկրոբլոգի իր էջում։

 

 



© NEWS.am STYLE