Ալեքսանդր Բաբասյանի կնոջ շքեղ տեսքը

11:35   9 նոյեմբերի, 2018

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում ներկայացնում է, թե՛ աշխատանքային, թե՛ ընտանեկան, թե՛ այս կան այն հարցի շուրջ իր տեսակետն արտահայտող հրապարակումները:

Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ի  էջում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է շքեղ տեսքով։ Լիլիթն իր տեղադրած լուսանկարում կրում է Անահիտ Սիմոնյանի ապրանքանիշի հագուստ։  Այն է՝ սեւ, դասական տաբատ, վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։ Լուսանկարին կից հմայիչ դիետոլոգը մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նուրբ դիմահարդարումը շեշտել էր նրա գեղեցիկ դիմագծերը:

«Երբեք ոչ ոքի մի մեղադրեք ձեզնից բացի: Ամեն ինչ ձեր ձեռքերում է, մի պահ պետք է մի կողմ դնել խղճահարությունը, բարություն անելիս մի սպասիր, որ քեզ պետք է շնորհակալություն հայտնեն:Սրտանց եղիր, բայց հասկացիր, որ դա կսկսեն օգտագործել: Մեղք գործելիս մի տանջեք ձեզ, մենք բոլորս մեղսավոր ենք: Միայն քեզ վրա դիր հույսդ: Հետաքրքիր է՝ մանկության տարիներին ուզում ես արագ մեծանալ, իսկ մեծանալով ուզում ես գոնե մի ակնթարթով վերադառնալ այնտեղ, որտեղ չկար հոգս: Իմ որդին 4 տարեկան է, ու ես չգիտեմ ինչպես նրան դաստիարակել՝ խորհուրդ տամ լինել անսիրտ, թե սրտով որը հեշտ կարող են խորտակել», - լուսանկարին կից գրել էր Լիլիթը։



© NEWS.am STYLE