Նրբագեղ Աննա Թովմասյանի «արեւոտ» լուսանկարը

13:40   9 նոյեմբերի, 2018

Երգչուհի Աննա Թովմասյանն իր Instagram-ի էջում հաճախ է գրավիչ, հրապուրիչ լուսանկարներով կիսվում: Երգչուհին երբեմն նաեւ ընտանեկան ջերմ լուսանկարներ է ներկայացնում, հաճախ միկրոբլոգի իր հետեւորդների հետ նա կիսվում է համեղ եւ հյութալի բաղադրատոմսերով, ինչն էլ մեծ խանդավառություն է առաջացնում Աննայի հետեւորդների շրջանում։

Այսօր նրբագեղ երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Աննան շատ մեղմ եւ բնական դիմահարդարմամբ է, իսկ նրա դեմքին դիպել են նոյեմբերյան արեւի շողերը։ Լուսանկարին կից Արամեի կինը կատարել է հետեւյալգրառումը․ «Սիրում եմ քո արեւը, իմ Երեւան»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի լուսանկար էր հրապարակել, որում գեղեցկուհու սովորական դարձած ժպիտը բացակայում էր, իսկ պատճառը Արամեի՝ ամուսնու հեռու գտնվելն է:
Աննան մեկնաբանել էր լուսանկարը՝ դրան կից գրելով. «Առանց քեզ վատ է, սիրելիս: Աղջիկներ, ու՞մ ամուսինն է մեկնել: Առանց նրա վա՞տ է, թե՞ հակառակը՝ լավ»:



© NEWS.am STYLE