Հայ միլիարդատիրոջ որդին Հոլիվուդում ֆիլմ է նկարել

14:32   9 նոյեմբերի, 2018

Ռուսաստանաբնակ հայ միլիարդատիրոջ որդի Նիկոլայ Սարկիսովը (Նիկոլայի հայրը՝ «РЕСО Гарантия» ընկերության համասեփականատեր՝ Սերգեյ Սարկիսովն է) ԱՄՆ-ում ֆիլմ է նկարել։ Ինչպես գրում է ТАСС-ը, դեռ հայտնի է միայն ֆիլմի աշխատանքային անվանումը՝ «Embattled»։ Ֆիլմը Սարկիսովի համար հոլիվուդում դեբյուտային է։

Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերում նկարահանվել է «Բլեյդ» (1998) եւ «Ինչ-որ տեղ» (Somewhere, 2010) ֆիլմերի աստղ Սթիվեն Դորֆը: Սցենարի հեղինակը ոչ պակաս հայտնի Դեւիդ Մաքքենան է։ «Embattled» ֆիլմը պատմում է ձյուդոիստի դիմակայության եւ նրա հեղինակություն վայելող հոր պատմությունը։ Որպեսզի ֆիլմն առավել համոզիչ լինի Սարկիսովը դրա նկարահանումներին ներգրավել է ազատ մարտաձեւի միանգամից մի քանի աստղերի, այդ թվում՝ UFC միջին քաշային կարգի չեմպիոն՝ Թայրոն Բուդլին, ինչպես նաեւ Դոնալդ Սերրոնեին, Էրիկ Անդերսին ու Քեննի Ֆլորիային։



© NEWS.am STYLE