Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան կլինեն «Вечерний Ургант» շոուի հյուրերը

18:05   9 նոյեմբերի, 2018

Այսօր Իվան Ուրգանտի «Вечерний Ургант» շոուի ընթացքում մեծ անակնկալ է սպասվում։ Հաղորդման հյուրերը կլինեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Լեւինան։ Հայ շոումենի կինն իր Instagram-ում նկարահանումներից լուսանկար է հրապարակել։

«Ուշադրություն, ուշադրություն։ Ռուսաստանի հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է․ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ամբողջ Ռուսաստանով ուղիղ ժամը 23,30-ին տեղի կունանա «Вечерний Ургант»-ը։ Հզոր ցիկլոնը կբերի ջրհեղեղ, ձյուն, ցունամի, անոմալ սառնամանիք։ Այդ իսկ պատճառով բոլորին խորհուրդ ենք տալիս նստել տանը եւ դիտել «Вечерний Ургант»-ը», - գրել է Ժաննան։

 



© NEWS.am STYLE