Տաթեւ Սարգսյանն իր մանկության լուսանկարներն է հրապարակել

15:40   9 նոյեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

Այս անգամ Տաթեւն իր Instagram-ի story բաժնում, որտեղ ցանկացածխ ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հետեւոդներ-երկրպագուների հետ կիսվել է արխիվային լուսանկարներով, որոնք արված են մանկության տարիներին։

Լուսանարներից մեկին կից երիտասարդ դերասանուհին, ով այժմ նկարահանվում է սերիալում կատարել է հետեւյալ գրառումը․ «Սա ես եմ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տաթեւը ներկայացել էր բավականին վառ ու գեղեցիկ դիմահարդարմամբ: Լուսանկարին կից նա նաեւ մեկնաբանություն էր թողել՝ հրապարակմանը կից գրելով. «Մի օր ինքդ ես վերադառնում ` ինքդ քեզ ես վերադառնում..»:

 

 

 

 

 



© NEWS.am STYLE