Երիտասարդ հայուհիների աշնանային ամենավառ ու նորաձեւ look-երը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում

15:05   10 նոյեմբերի, 2018

Վառ, հետաքրքիր, գունեղ, պայծառ… այսպիսին են այսօր երիտասարդները Երեւանում: Չե՞ք հավատում, պարզապես, դուրս եկեք փողոց եւ զբոսնեք Երեւանի կենտրոնով, ինչպես դա որոշեց անել NEWS.am STYLE-ը:) Իսկ ինչո՞ւ հենց այսօր, որովհետեւ նոյեմբերի 10-ին աշխարհում նշում են Երիտասարդների համաշխարհային օրը: Մենք էլ մեր Street style բաժնում որոշեցինք անդրադառնալ մեր ամենանորաձեւ, կրեատիվ եւ վառ երիտասարդներին: Իհարկե, պետք է խոստովանել, որ ոճի եւ ճաշակի հարցում հայուհիները գերազանցում են հայ տղաներին:)

Մեր լուսանկարիչ Արսեն Սարգսյանը ֆիքսել է իր ճանապարհին հանդիպած ամենատպավորիչ կերպարները, որոնցից կարելի է ենթադրել, որ աշնանային այս եղանակին հայերը նախապատվությունը սկսել են տալ նարնջագույն եւ շագանակագույն երանգներին: Դե, սեւ բաճկոններն ու ջինսերը, ինչպես ամեն տարի, այս աշնանն էլ շարունակում են նորաձեւ  եւ պահանջված մնալ հայերի շրջանում:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE