Հասմիկ Կարապետյանը ցուցադրել է, թե ինչպիսի տեսք է ունենում, երբ երեխան չի քնում մինչեւ ուշ գիշեր

21:45   9 նոյեմբերի, 2018

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը այդքան էլ շատ հետեւորդներ չունի Instagram-ում, սակայն նա պարբերաբար ուրախացնում է իր երկրպագուներին գեղեցիկ լուսանկարներով ու գրառումներով: Նրա վերջին շրջանի հրապարակումները հիմնականում մվիրված են դստերը՝ փոքրիկ Տաթեւին։

Այս անգամ Հասմիկ Կարապետյանը իր միկրոբլոգում կիսվել է նոր՝ սեւ ու սպիտակ գույների համադրությամբ լուսանկարով, որն արված է հատեւկ հավելվածի օգնությամբ։ Զվարճալի լուսանկարին կից Հասմիկը անգլերեն լեզվով մեկնաբանություն է թողել։ Նա գրել է․ «Ահա թե ինչպիսի տեքս եմ ունենում , երբ երեխաս մինչեւ գիշերվա 3-ը չի քնում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին կիսվել էր իր լուսանկարով, որտեղ բավականին մտածկոտ տեսք ուներ: Երգչուհին անգլալեզու գրառում էր արել. «Չկա ավելի լավ վայր, քան Երեւանը»:

 



© NEWS.am STYLE