Սոնա Դունոյանը հրաշալի կատարեց հայկական երգը ռուսական «Գոլոսում»

12:15   10 նոյեմբերի, 2018

Ռուսական «Գոլոսում» շարունակվում են «կույր» լսումները։ Երեկ նախագծում ելույթ ունեցավ Սոնա Դունոյանը՝ Հայաստանից։ 21-ամյա Սոնան կատարեց բրիտանացի Էն Մարիի Ciao Adios երգը, սակայն նրա ելույթը տպավորություն չգործեց ժյուրիի անդամների՝ Բաստայի, Կ․ Մելաձեի, Շնուրի եւ Անի Լորակի վրա։

Անի Լորակը խնդրեց, որ աղջիկը հայկական երգ կատարի, եւ այստեղ Սոնան իսկապես հիացրեց բոլորին։ Ափսոս, որ նա հաջորդ փուլ չանցավ։



© NEWS.am STYLE