Քիմ Քարդաշյանը ընտանիքի հետ տարհանվել է, նրա խորթ հոր տունը այրվել է․ Քալիֆորնիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

10:04   10 նոյեմբերի, 2018

Ահա արդեն երրորդ օրն է՝ Քալիֆորնիայում հրդեհներ են մոլեգնում, իսկ կրակը հասել է մինչեւ Հիդեն Հիլզ, Կալաբասասա, Մալիբու եւ այլ վայրեր, որտեղ հիմնականում բնակություն են հաստատել աստղերը։

 

Այս պահին հայտնի է, որ կրակը հիմնահատակ այրել է Քիմ Քարդաշյանի խորթ հոր՝ տրանսգենդեր Քեյթլի Ջենների տունը։

Քեյթլիի տունը

Քեյթլին ներկայումս տեղափոխվել է դստեր՝ Քայլի Ջենների տուն։

Կրակը հասել է Քանյե Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի առանձնատուն։

Շքեղ տունը, որը գնահատվում է 20 միլիոն դոլար, կարող է ամեն պահի գետնին հավասարվել։

Ինքը՝ Քիմ Քարդաշյանն ամուսնու ու երեխաների հետ արագ տարհանվել է։

38-ամյա հայուհին իր Instagram-ի Stories-ում հայտնել է իր տարհանման մասին, իսկ ավելի ուշ գրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Քիմը տեղափոխվել է Քլոեի մոտ։

«Մեզ հետ այս պահին ամեն ինչ կարգին է, մենք անվտանգ տեղում ենք», - գրել է Քիմը։

Նշենք, որ Կալաբասասայում կրակը հասել է մինչեւ Քանյե Ուեսթի գրասենյակ եւ ըստ վերջին տեղեկությունների՝ նրա գրասենյակը սարքավորումների ու անձնակազմի հետ տարհանվել է։

Կրակը այս պահին հասել է Լեդի Գագայի, Ուիլ Սմիթի, մոդելներ Ջիջի եւ Բելա Հադիդների մոր՝ Յոլանդայի առանձնատներ։ 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Նկարները՝ Instagram, AP, Splash



© NEWS.am STYLE