14:24 10 նոյեմբերի, 2018Ալեքսիս Օհանյանը չի մոռանում իր արմատները եւ միշտ վկայակոչում է այն։ Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիրը ցույց է տվել իր գաղտնի նախագիծը։ Իր Instagram-ում Ալեքսիսը լուսանկար է հրապարակել, որում պատկերված են շախմատ խաղացող հայեր։

«Գաղտնի նախագիծ, որի շուրջ ես աշխատել եմ եւ գրեթե պատրաստ եմ կիսվել ձեզ հետ։ Ակնարկ՝ այն իր մեջ ներառում է համբերություն, համառություն եւ իմաստություն»,-նկարի մասին գրել է Ալեքսիսը։
Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը միասին ներկայացել են Adweek's Brand Genius Awards-ին, որը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Cipriani ռեստորանում, իսկ Ալեքսիսն ու Սերենան կերպարանք էին ընդունում տեսախցիկների առջեւ։

Սերենան եւ Աննա Վինտուրը

Ի դեպ, 37-ամյա թենիսիստուհին արժանացել է Grand Visionary-ի գլխավոր մրցանակին։

Կարմիր գորգուղու վրա Սերենան ներկայացել է իր 35-ամյա ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի հետ։