VARDA-ն ցույց է տվել ձողի վրա պարի իր կախարդական տեխնիկան

22:16   10 նոյեմբերի, 2018

VARDA-ն մասնակցում է ֆիթնեսի փառատոնին, որն ընթանում է մոսկովյան կենտրոններից մեկում, որտեղ գրեթե ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է հայուհու տաղավարի վրա:

Եվ ինչպես ուշադրություն չդարձնես, երբ պարուհին ձողի վրա չտեսնված հնարքներ է կատարում:

 Նա Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ այն հետեւյալ կերպ մակագրել.

«Սա նման ցուցադրությանը մասնակցելու մեր առաջին փորձն է: Եվ իհարկե, երկրորդ անգամ մենք 2 անգամ ավելի մեծ ստենդ կպատրաստենք: Եվ անհրաժեշտ է նվազագույնը 3 սյուն, որոնց համար այստեղ հերթի ենք կանգնած»:

Ավելի վաղ VARDA–ն հրապարակել է ահա այսպիսի լուսանկար եւ հետեւյալ գրառումը կատարել.

«Երբ դու ավարտել ես դիմահարդարման կուրսերը եւ քնելուց առաջ որոշել ես տնային աշխատանքը կատարել։ Մենք՝ կանայքս, զարմանալի էակներ ենք, սկզբում ժամանակ ենք ծախսում շպար քսելու, ապա այն մաքրելու համար...Ես այդ գործընթացը «Ծիսակարգ» եմ անվանում։ Եվ հատուկ ուշադրություն եմ դարձնում շպարվելու եւ քնից առաջ մաշկը մաքրելու վրա։ Առանց գեղեցկության իմ օգնականների ես երբեք չեմ գիշերի հյուրերի տանը»,–գրել է հայուհին։



© NEWS.am STYLE