Օլգա Բուզովան ցույց է տվել մորն ու ընկերուհուն

23:14   10 նոյեմբերի, 2018

Օլգան Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում կեցվածք է ընդունել մոր հետ: «Մայրիկի կողքին ինձ միշտ փոքրիկ աղջիկ եմ զգում»,- Բուզովան այսպես է մակագրել լուսանկարը: 

Մյուս լուսանկարում Օլյան կեցվածք է ընդունում իր PR-մենեջեր եւ արթ-տնօրեն Օլյա Դեսյատովսկայայի հետ:

«Աղջիկս: Շնորհակալություն, որ ահա արդեն 13 տարի կողքիս ես: Մենք այնքան բան ենք միասին վերապրել…եւ դեռ կվերապրենք»,- նշված է լուսանկարի տակ արված գրառման մեջ:Ռուսական բլոգոլորտում սկսում է տարածվել նոր ֆլեշմոբ՝ «Բուզովային գողացիր»: Երիտասարդները գողանում են Օլգա Բուզովայի գովազդային ստվարաթղթե պատկերները (իհարկե, հայտնի չէ, թե դրանց հետ ինչպես են վարվում, հավանաբար, այրում են):

Օլգա Բուզովան Instagram-ի իր էջում հոլովակ է հրապարակել, որտեղ հենց ինքն է գողանում իր պատկերը եւ դեպի մետրո փախչում: «Մինչ Բուզովայինգողացիրը-ը համացանցը պայթեցնում եւ նոր շրջադարձեր ու տարածում է ձեռք բերում, երեկ որոշեցի ինքս ինձ գողանալ: Դե, դա ինձնից լավ ով կանի: Ես՝ ստվարաթղթես, ինչ ասես չեմ արել ձեր վայներում՝ սրբիչն եմ բռնել, եփելուն եմ օգնել, երեխաներին եմ խնամել եւ անգամ, ինչպես «Մենակ տանը» ֆիլմում, կողոպտիչներին եմ վախեցրել:

 



© NEWS.am STYLE