Սերգեյ Հարությունովի ելույթը ռուսական «Գոլոս»-ում ամենադիտվածն է նախագծի Youtube-ի ալիքում  

13:12   10 նոյեմբերի, 2018

Առաջին ալիքի եթերում շարունակվում է «Գոլոս» նախագծի «Կույր լսումների» փուլը։ Երեկ իր ելույթով բոլորին ցնցեց Սերգեյ Հարությունովը։

Սերգեյը հրաշալի կատարեց Scorpions խմբի Send Me An Angel երգը։ Դեպի երիտասարդը շրջվեցին ժյուրիի բոլոր չորս անդամները՝ Բաստան, Կ․ Մելաձեն, Շնուրը եւ Անի Լորակը։ Սերգեյն ընտրեց Բաստայի թիմը:

Երեկվա բոլոր մասնակիցների ելույթներից Սերգեյինը դարձել է ամենադիտվածը ռուսական «Գոլոսի» Youtube-ի ալիքում։ Նրա ելույթի տեսանյութը դիտել է ավելի քան 82 000 մարդ։

 



© NEWS.am STYLE