Ո՞վ է ռուսական «Գոլոսը» ցնցած Սերգեյ Հարությունովը

18:15   10 նոյեմբերի, 2018

Առաջին ալիքի եթերում շարունակվում է «Գոլոս» նախագծի «Կույր լսումների» փուլը։ Երեկ իր ելույթով բոլորին ցնցեց Սերգեյ Հարությունովը։

Սերգեյը ուղղակի հրաշալի կատարեց Scorpions խմբի Send Me An Angel երգը։ Տղայի կողմ պտտվեցին ժյուրիի բոլոր չորս անդամները՝ Բաստան, Կոնստանտին Մելաձեն, Շնուրը եւ Անի Լորակը։ Սերգեյն ընտրեց Բաստայի թիմը։ Նրա ելույթի տեսանյութը Youtube-ում դիտել է ավելի քան 82 000 մարդ։

Սերգեյ Հարությունովը պայքարում է հաղթանակի համար ոչ միայն բեմում, այլ նաեւ սուսերով կռվում է ընկերների ու գործընկերների հետ, նաեւ հիշում է երաժշտական մանկությունն ու առաջին աշխատավարձը։ Նախագիծը հյուրընկալվել է Հարությունովների ընտանիքին եւ տեսել, ե ինչպես է ապրում եւ աշխատում աստղային բյուզմենի որդին եւ ինչպես է «Գոլոսը» օգնում նրան գտնել իրեն կյանքում ու բեմի վրա։



© NEWS.am STYLE