Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի տան մոտ հասած հրդեհը մարվել է

16:14   10 նոյեմբերի, 2018

Երրորդ օրն է, ինչ Քալիֆորնիայում հրդեհներ են մոլեգնում։ Կրակը գետնին է հավասարեցրել Քիմ Քարդաշյանի խորթ հոր տունը, Լեդի Գագայի, Ուիլ Սմիթի առանձնատունը, որում նկարահանվել է ամերիկյան «Ամուրին»։

Հրդեհը հասել է Քիմ Քարդաշյանի տուն, որը երեխաների ու ամուսնու հետ տարհանվել է։ Այժմ 38-ամյա հայուհին գտնվում է քրոջ՝ Քլոեի տանը։

38-ամյա հայուհին իր Instagram-ի Stories-ում հայտնել է իր տարհանման մասին, իսկ ավելի ուշ գրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ 

«Մեզ հետ այս պահին ամեն ինչ կարգին է, մենք անվտանգ տեղում ենք», - գրել է Քիմը։

TMZ-ն գրում է, որ կրակը, որը պետք է արդեն ոչնչացրած լիներ Քիմի առանձնատունը, մարվել է հրշեջների կողմից, որոնք հայտարարել են, որ քամու ուղղությունը փոխվել է եւ Քիմի առանձնատանը ներկայումս ոչինչ չի սպառնում։



© NEWS.am STYLE