Մեգան Մարքլի անձնական օգնականը 6 ամիս աշխատելուց հետո անսպասելիորեն ազատվել է աշխատանքից

20:20   10 նոյեմբերի, 2018

Մեգան Մարքլի օգնականը 6 ամիս աշխատելուց հետո անսպասելիորեն ազատվել է աշխատանքից։ Աղջիկը, ում լրատվամիջոցները կոդային Մելիսա անվամբ են կոչում, չի մեկնաբանում իր ազատումն այնպես, ինչպես Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչները։

Մելիսայի պարտականությունների մեջ էր մտնում օգնել նրան բարդ իրավիճակներում, շփվել լրատվամիջոցների հետ, հանդես գալ հայտարարություններով, կոպիտ ասած, նրա անունը մաքրել մեդիայում շրջանառվող ամեն տեսակ կեղտից։ Մելիսան ձախողվեց Մեգանի հոր հետ կապված դեպքի առնչությամբ։ 

Հոր հետ լուրջ կոնֆլիկտի ժամանակ, որը լրատվամիջոցներում սկանդալային հայտարարություններով էր հանդես գալիս արքայազն Հարրի հետ հարսանիքի նախօրեին, Մելիսան ոչինչ չի կարողացել առաջարկել Մեգանին որպես պաշտոնական պատասխան (կարծես թե, Մեգանն ինքն էլ չի կարողացել հասկանալ, թե ինչ ասի)։ Չնայած պաշտոնապես, ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեգան Մարքլի օգնականը մեծ դեր է խաղացել այդ ճգնաժամային իրավիճակի լուծման գործում։

Աղբյուրը՝  Daily Mirror

Լուսանկարները՝ EPA, AP



© NEWS.am STYLE