Պիեր Նարցիսը ոչ ոքի չի՞ ծեծել

19:30   11 նոյեմբերի, 2018

Երգիչ Պիեր Նարցիսին (հենց ինքը՝ ռուսական էստրադայի շոկոլադե նապաստակը) քննարկում են մոսկովյան ԶԼՄ-ները։ Ինֆորմացիա էր տարածվել, որ նա գարեջրի բաժակով հարվածել է մի տղամարդու եւ նրանից խլել է իր հեռախոսը, փոխանցում է gazeta.ru-ն։

Սակայն, ինքը Նարցիսը պնդում է, որ տեղի ունեցածում տուժողը նա է նա է , ոչ թե այն տղամարդը, ում իբր թե նա ծեծել է։ Երգիչը պատմել է, որ տղամարդն իրեն խնդրել է, որպեսզի իրեն ուղեկցի կարաոկե ակումբ, ինչին նա մերժում է ստացել։ «Ես նրան ասել եմ, որ չեմ կարող օգնել, քանի որ նրան չի թոյլատրում «ֆեյս կոնտրոլը»։ Նա սկսեց ինձ վիրավորելեւ նկարահանել հեռախոսով։ Ես ետ քաշեցի նրա հեռախոսը, իսկ նա դրանից  հետո հարվածեց ինձ եւ գարեջրի բաժակով հարվածեց գլխիս», - բողոքել է Նարցիսը։ Ամեն ինչ կարելի է ստուգել, հիմա բոլոր ակումբներում տեսախցիկներ կան»։



© NEWS.am STYLE