Մարիա Զախարովան երգչուհի Զառայի համար երգ է գրել

12:15   11 նոյեմբերի, 2018

Մեր համերկրացի, ռուսական շոուբիզնեսի աստղ Զառան կկատարի «Քեզ համար, սիրելիս» ստեղծագործությունը՝ Ներքին գործերի աշխատակիցների օրվան նվիրված համերգի ժամանակ։ Երգի հեղինակը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար՝ Մարիա Զախարովա։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է իր եւ Զառայի ծանոթության պատմությունը։ Նրա խոսքերով Զառային առաջին անգամ տեսել է ընդունելության ժամանակ։ Պարզվել է, որ երգչուհին դեռ այն ժամանակ է խնդրել Զախարովային իր համար երգ գրել, սակայն նա մերժել է։ Սակայն, Զախարովան շուտով փոխել է իր որոշումը։

«Ինձ համար նա բացահայտվեց ընդհանրապես այլ կերպ։ Նա հպարտ գեղեցկուհի է, մարդ՝ զգացմունքայնությամբ, սխալական, անհանգստացող, փնտրող եւ գտնող», - խոստովանել է Մարիա Զախարովան։

Աղբյուրը՝  gazeta.ru

 



© NEWS.am STYLE