Գեղեցկուհի Նատալի Փորթմանը Christian Dior-ի շքեղ զգեստով

15:10   11 նոյեմբերի, 2018

Հուլիվուդում տեղի է ունենում ամենամյա AFI Fest — 2018 ֆիլմերի փառատոնը։ «Голос люкс» նոր ֆիլմի ներկայացման համար Լոս Անջելես է ժամանել Նատալի Փորթմանը։

Գորգուղու վրա դերասանուհին ներկայացել է Christian Dior-ի երկարափեշ, փքված զգեստով։ Դերասանուհու կերպարը լրացնել են որոշ զարդեր եւ վառ՝ արթ դիմահարդարումը, որը ալ ընգծում ուներ աչքերի հատվածում։

Ֆիլմը պատմում է երգչուհի Սելեստայի ոչ դյուրին կյանքի, համաշխարհային աստղ դառնալու մասին։ Երգչուհու դերը կերտել է Նատալին։ Փորթմանի հետ ֆիլմում նկարահանվել է նաեւ Ջու Լոուն, ով ներկայացել է Սելեստայի մենեջերի դերում։

 

 

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Harper's Bazaar



© NEWS.am STYLE