Դերասանուհի Էլեն Ասատրյանի հմայիչ լուսանկարը

13:18   11 նոյեմբերի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի 90 հազար հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Սեւահեր հայուհին շրջագայում է Եվրոպայով, ինչի մասին վկայում է նրա լուսանկարն ու վերջին օրերի հրապարակումները։

Այս անգամ Էլենը մեղմ դիմահարդարմամբ նոր լուսանկար է հրապարակել, որին կից նա միկրոբկոգի իր հետեւորդներից հետաքրքրվել է Երեւանի եղանակի մասին։ Նա գրել է․ «Լեհաստանում շա՜տ ցուրտ է։ Հետաքրքիր է,ինչպիսի՞ եղանակ է Երևանում կամ այն քաղաքում,որտեղ դուք բնակվում եք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում Բալթիկ ծովի ափից լուսանկար էր հրապարակել, որին կից կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Արդարացնում եմ

Այս երկինք կոչված հրա՛շք սիրունի, Հրա՜շք սիրունի

Հիմար թվացող անտերությունը

Եվ ա՛յն, Որ աստղե իր խալերի հետ Նա դեմքը ծածկող սև ամպեր ունի: Արդարացնում եմ

Եվ անծիր ծովի ա՛յն թերությունը, Որ... ափեր ունի»:

 



© NEWS.am STYLE