Լավ մոռացված հինը. «Խաղ»

20:30   11 նոյեմբերի, 2018

Այսօր, սիրելի ընթերցողներ, կխոսենք մի ֆիլմի մասին, որը հանդիսատեսին ստիպեց հասկանալ, թե ինչ է նշանակում «գնահատեք այն, ինչ ունեք»:

Հարգելի ընթերցողներ NEWS.am STYLE-ը ներկայացնում է ձեզ 1997թ. հորոր ժանրի ֆիլմ, «Խաղ»։

Ֆիլմի ռեժիսորը հոգեբանական նկարների հանճար, Դեյվիդ Ֆինչերն է: Իսկ գլխավոր դերում է Մայքլ Դուգլասը, նա այդ ժամանակ արդեն Հոլիվուդի աստղ էր: Երկրորոդական դերերում փայլում են Շոն Փենը, Դեբորա Կարա Ունգերը եւ Ջեյմս Ռեբոնը:

Ֆիլմի սյուժեն պտտվում է գործարար Նիկոլաս Վան Օստոնի շուրջ: Նա շուտով 48 տարեկան է դառնալու, եւ հաճախ հիշում է, որ հենց այս տարիքում իր հայրը ինքնասպան է եղել:

Նիկոլասը զգում է, որ կյանքը ձանձրալի է նրա համար, նրան ոչինչ այլեվս չի հետաքրքրում, ոչինչ չի տալիս զգացմունքներ:

Հանդիպելով եղբորը, Նիկոլասը իրենից ստանում է «Ժամանցային ծառայություն» ընկերության վկայագիրը եւ որոշում է այցելել այդ ընկերություն:

Սահմանափակվենք այսքանով, այսպես ասած, սինոփսիսով, որովհետեւ,եթե շարունակենք սփոյլերներ  կլինեն, իսկ դուք գիտեք  իմ վերաբերմունքը սփոյլերների հանդեպ։

Ֆիլմիը ունի մոգական հմայք, կաթիլ  առ կաթիլ նա ներխուժելու է ձեր ենթագիտակցության մեջ, ավելի ու ավելի ձեզ ներառելով իր մեջ: Դիտելու ժամանակ հաճախ ինքներդ ձեզ հարց կտաք, թե ինչ է կատարվում,հասկանալու համար դուք լավ ջանքեր  պետք է գործադրեք:

Փայլուն կերպով ցույց է տրված, թե ինչպես կարելի է մի օրվա ընթացքում ամբողջությամբ փոխել  կամ ոչնչացնել մարդու ծանոթ աշխարհը։ Ինչպե նաև,թե մարդը ինքը ոնց կարող է փոխվել  որոշակի հանգամանքներում:

Ֆինչերը հստակորեն ցույց է տալիս  մարդու հարմարավետության գոտու կործանումը, միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք, թե ինչերի  է մարդը ունակ, դա կարող է լինել զարմանալի եւ միեւնույն ժամանակ սարսափելի:

Դուգլասը ինչպես է խաղում ...

Չկա բավականաչափ բառեր նկարագրելու համար Դուգլասի խաղը, նա կարծես ոչ թե մարմնավորում է կերպար, այլ  նա ինքնէ հանդիսանում  այդ կերպարը։

Ֆիլմը նաեւ գրավում է իր բնօրինակ ավարտով, այն ձեզ մի լավ կզարմացնի: Հավատացեք, դիտելուց հետո կհասկանաք, թե ինչ ինիկատի ունեմ:

48 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը վաստակեց 110 միլիոն դոլար:Այո այնքանել զավեշտալի թվեր չեն , հատկապես, երբ համեմատում ենք մեր ներկայիս ֆիլմերի  միլիարդավոր դոլարների հասույթի հետ:

Այստեղ պետք է հիշել,որ Ֆինչերի ֆիլմերը երբեք չեն ունեցել նպատակ գերշահույթ վաստակելու ուղղվածություն: Եթե ​​դուք հետաքրքրվեք մի փոքր, ապա կիմանաք, որ Ֆինչերի գրեթե բոլոր ֆիլմերը ներառված են բոլոր ժամանակների լավագույն 100 ֆիլմերում, IMDB- ում եւ Կինոպոիսկում, որտեղ «Խաղ»–ը գտնվում է 63-րդ տեղում:

Խորհուրդ եմ տալիս երեկոյան ընկերոջ կամ ընկերուհու հետ ֆիլմը դիտել, մի բաժակ թեյի կամ սուրճի հետ, թեեւ դա քիչ հավանական է լինելու, վայելել այդ թեյը կամ սուրճը,ուղղակի դիտումից չեք կարողանա կտրվել:

Բարի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE